HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր: Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թթ․ ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ: Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման և ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման և արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը և կարողությունների զարգացմանը:

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր