HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ լրատվականից։

Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ 

Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցերը. հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կապան քաղաքի տարածքում մշտադիտարկվել են Կավարտի հունական եկեղեցին, Հալիձորի բերդը, Բաղաբերդ ամրոցը, Վահանավանք վանական համալիրը, Կապան-Գորիս ճանապարհին ընկած Բղենո Նորավանք եկեղեցին, Տաթևի վանական համալիրը, Հալիձորի դիտակետը։

Գորիսի տարածաշրջանում մշտադիտարկվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Հին Կյորես» բնակատեղին, եկեղեցին և ամֆիթատրոնը, «Հին Խոտ» բնակատեղին, Վերիշեն գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին, Հարժիս գյուղի քարավանատունը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Բաղաբերդի նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, իսկ առաջիկայում կհայտարարվի Հալիձորի բերդի նորոգման և Կավարտի հունական եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter