HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության առաջարկվող ծրագրի, ինչպես նաև վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված կարգավորումների վերաբերյալ:

Նիստի ավարտին քննարկված հարցերի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter