HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

Մայիսի 16-ին` ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի 29-ամյա բնակիչը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։

«Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝ կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։

Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։

Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter