
Մանրէաբանական շեղումներ․ Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և S.aureus ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել