
Սիրիահայերին օգնելու համար բացվել է առանձնացված բանկային հաշվեհամար
Սիրիահայությանն օժանդակելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշել է ստեղծել առանձնացված բանկային հաշիվ Հայաստանի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:
«Հայաստան» հիմնադրամի վերահսկողության ներքո կուտակված գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Սիրիայում հայ համայնքի ազգային իշխանությանը, և տեղում ստեղծված համակարգող մարմինն ինքը, ըստ նպատակահարմարության, կբաշխի դրանք' ծագող խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով:
Ներկայում Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող բոլոր հայերին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային և արտարժութային հետևյալ հաշվեհամարներին.
HSBC Bank Armenia
9, V. Sargsyan Str. Yerevan Armenia
SWIFT: MIDLAM22
ACC NO 001-002195-102 (USD)
ACC NO 001-002195-104 (EUR)
ACC NO 001-002195-001 (AMD)
«Սիրիահայերի օժանդակության խնդիրների հետ կապված բոլոր հարցերով մեր հայրենակիցները կարող են դիմել Սփյուռքի նախարարություն, ինչպես նաև զանգահարել «Հայաստան» հիմնադրամ +37410 56 01 06 (105) հեռախոսահամարով»,- հայտնում է հիմնադրամը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել