
Ծիծեռնակաբերդի բարձունքի մի հատվածն անտառային գոտու է վերածվել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքն անտառային գոտու է վերածվել:
Տարածքում տնկվել է շուրջ 4000 ծառաթփատեսակ:
Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել