HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. 7 վիրավոր

Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի S2951 պ/հ («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ՝ 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան) և «ՈւԱԶ 452» մակնիշի 671 ՍՏ 31 պ/հ («Գավառի հացի գործարան» ՓԲԸ, վարորդ՝ 1955 թ. ծնված Վանիկ Սարոյան) ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարոյանը, ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1955 թ. ծնված Տաթևիկ Սարգսյանը, Երևանի բնակչուհիներ՝ 1992 թ. ծնված Թամարա Բոսանչյանը և 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը, «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գեղամ Հայրապետյանը։

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Պարոնյանին, որը նույնպես տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter