HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀ կառավարական ինքնաթիռը մեկնել է Պրահա՝ տեխսպասարկման. պաշտոնյաները պետք է օգտվեն մասնավոր փոխադրողներից

ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք flightaware.com կայքից: Տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տեխսպասարկում անցնելու համար մեկնում է Պրահա:  

2020 թ. մայիսին եւս ՀՀ պետական ինքնաթիռն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաեւ 2022-ի ապրիլի 14-ին ու Երեւան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին: Կառավարական բորտի բացակայության պայմաններում վարչապետը արտերկիր էր մեկնում մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավով: 

Հիմա էլ այդպիսի պատկեր է. Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր թռել է Ալբանիա, սակայն օգտվել է մասնավոր ավիաընկերության ծառայություններից:

Թե տեխսպասարկումից երբ կվերադառնա ՀՀ կառավարական բորտը, հայտնի չէ, իսկ մինչ այդ, մասնավորապես, վարչապետն ու նախագահը պետք է արտասահման մեկնեն մասնավոր փոխադրողների օդանավերով:  

Առաջին լուսանկարում՝ ՀՀ կառավարական ինքնաթիռը՝ շվեյցարական Ցյուրիխի օդանավակայանում, 24.01.2025, հեղ.՝ Կուրտ Կոլբ, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter