HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։

Դուշանբեի Ս Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» (հեղինակ՝ Ակսել Բակունց) ներկայացմամբ:

Արվեստում ունեցած ներդրման, դերասանական և ռեժիսորական բարձր պրոֆեսիոնալիզմի և թեմայի արդիականության համար «Միրհավ» ներկայացումն արժանացել է դիպլոմի։

Նշենք, որ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրանի, Տաջիկստանի թատրոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter