
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել