
ՇՎՏՄ-ն «Արմ պետրոլ»-ին թերլիցքավորման համար տուգանել է 4 միլիոն 726 հազար դրամով
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արմ պետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1): Այս մասին հաղորդում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
«Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:
Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար դրամի չափով»- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել