HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները:

Մասնագետներն այցելել են նաև Նորատուս գյուղում գտնվող Յոթ աղբյուր ամրոց, նույնանուն գյուղատեղի, եկեղեցի և գերեզմանոց: Քննարկվել են տարածքում հնագիտական պեղումների հնարավորությունը և համապատասխան ծրագրի կազմման անհրաժեշտությունը:

Մոնիթորինգային այցն իրականացրել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter