HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter