
«Հայաստան ծրագիր» հիմնադրամը հայտարարում է փոքր դրամաշնորհների ծրագիր՝ Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու համար
«Հայաստան ծրագիր» հիմնադրամը հայտարարում է փոքր դրամաշնորհների ծրագիր՝ Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու համար.
«1,000-ից մինչև 2,500 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու համարձակ պատմություններ կերտողներին, որոնք Հայաստանի ձայնը լսելի կդարձնեն միջազգային լսարանի համար:
Լրագրության, մեդիայի և հաղորդակցության ոլորտում գործող «Հայաստան ծրագիր» հիմնադրամը, հայտարարում է իր առաջին փոքր դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանից պատմությունների հանրայնացմանը միջազգային հարթակներում: Ծրագիրը կաջակցի նորարարական մեդիա նախագծերին՝ վավերագրական ֆիլմերից, փոդքասթներից մինչև մուլտիմեդիա բովանդակության և մեդիա արշավների ստեղծում, որոնք համաշխարհային լսարանին կներկաացնեն հայկական մշակույթի, աշխարհաքաղաքականության, շրջակա միջավայրի և այլ թեմաների վերաբերյալ ոգեշնչող պատմություններ:
Հայտերն ընդունվելու են մինչև 2025թ. մայիսի 21-ը ներառյալ: Դրամաշնորհները կլինեն 1,000-ից մինչև 2,500 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված նախագծի ազդեցությունից: Ծրագիրը բաց է Հայաստանում գրանցված կազմակերպությունների համար, որոնք ունեն առնվազն երեք տարվա փորձ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատ ձեռնարկատերեր: Ողջունվում են համագործակցային նախագծերը:
Բոլոր նախագծերը պետք է իրականացվեն դրամաշնորհի տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտրված մասնակիցները կանցնեն կարճ հարցազրույց և կողմնորոշման գործընթաց՝ նախքան ֆինանսավորման տրամադրումը:
Փոքր դրամաշնորհների ծրագիրը հնարավոր է դարձել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ: Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ հղումով՝ https://www.armeniaproject.org/microgrants»։
Մեկնաբանել