
65-ամյա Անահիտ Սամվելյանը կարող է քայլել, եթե պրոթեզի գումարը լինի
65-ամյա Անահիտ Սամվելյանը հոդերի արթրոզ (կոքսարթրոզ) ունի։
Երկու տարի առաջ տիկին Անահիտի մասին «Հետք»-ի հրապարակումներից հետո ընթերցողների հանգանակությամբ նրա մեկ ոտքը վիրահատվեց, որից հետո անհրաժեշտություն է առաջացել պրոթեզավորել նաև մյուս ոտքը։
Հայաստանում անվճար վիրահատում են այդ հիվանդությամբ մարդկանց, բայց պրոթեզի գումարը պետք է վճարի պացիենտը։ Մեկ պրոթեզի արժեքը 1,5-1,6 միլիոն դրամ է: Սամվելյանների բազմանդամ ընտանիքում բոլորն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են սոցիալական բարդ կացության մեջ։ Եկամտի միակ աղբյուրը նպաստն ու թոշակն են։ Պրոթեզի գումար ընտանիքը չունի։
Չնայած, որ մեկ ոտքը բարեհաջող վիրահատվել է՝ երկրորդ ոտքը նույնպես պետք է պրոթեզավորվի, որպեսզի բուժումը դառնա ամբողջական, Անահիտի ամենօրյա չդադարող ցավերն անցնեն և, միգուցե, նաև կարողանա քայլել՝ առանց քայլակի օգնության։ Հակառակ դեպքում, հիվանդությունը կարող է զարգանալ և նրան դարձնել անկողնային հաշմանդամ։
Առաջին վիրահատությունից հետո Անահիտի մոտ ամբողջական ապաքինման հույսը մեծացել է, այդ պատճառով նա նորից դիմում է հանրությանը, որպեսզի հավաքի երկրորդ ոտքի վիրահատության գումարը։
IDbank բանկային հաշիվ` 11800599254000 Anahit Samvelyan
4318 2900 9278 9615 Idram IDbank
Մեկնաբանել