HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը չեն առաքվում»․ ԱՆ-ն Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման

Առողջապահության նախարարությունն առաջարկում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր այսուհետ չառաքել: Իսկ դեղատոմսով բացթողման ենթակա այլ դեղեր կարող են առաքվել միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում։

Նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2018թ․ նոյեմբերի 8-ին ընդունված՝ «Դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ։

Նշված որոշման գործող կարգավորումներով՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային դեղերի առաքումը չէր թույլատրվում այն հիմնավորմամբ, որ 2018թ․ հոկտեմբերի 1-ից վերոնշյալ խմբերի դեղերը կարող էին դեղատնից բաց թողնվել միայն պատշաճ լրացված թղթային դեղատոմսերի առկայության դեպքում՝ համապատասխան ընթացակարգերով: Սակայն, 2025թ․ հունվարի 1-ից մի շարք դեղերի համար դեղատոմսերը գրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով հասանելի չէ, ինչպես նաև թմրամիջոց պարունակող դեղերի։ Իսկ 2025թ․ի հուլիսի 1-ից էլեկտրոնային դեղատոմսը նույն բացառությամբ պարտադիր է դեղատոմսով բաց թողնվող բոլոր դեղերի համար, ուստի դեղերի հասանելիությունը բարձրացնելու տեսանկյունից նպատակահարմար է այլևս չկիրառել սահմանափակում դեղատոմսով բացթողնվող դեղերի առաքման համար՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի:

Նախագծի հեղինակներն առաջարկում են որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2025թ․ հուլիսի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter