
ՄՍԾ տարածքային կենտրոններ այցելելու համար հնարավոր է հերթագրվել նաև առցանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը հնարավոր է ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։
«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝
ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://socservice.am/ կայքէջ և սեղմել հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա։
ՔԱՅԼ 2։ Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա։
ՔԱՅԼ 3։ Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրը և ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» պատուհանի վրա։
Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել