
CNF-ը 70 հազար եվրոյով միանում է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրին
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհային պայմանագիր, որով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացվող արցախցիների վերաբնակեցման խոշորամասշտաբ ծրագրին։ Այս մասին հայտնում են Կովկասի բնության հիմնադրամից:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղված է Սյունիքի մարզի Սվարանց համայնքում Արցախից շուրջ 20 ընտանիքի վերաբնակեցմանը և կազմում է Սյունիքի վերակենդանացման ծրագրի մաս։
Կովկասի բնության հիմնադրամի կողմից Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին է հատկացվում 70 հազար եվրոյին համարժեք գումար՝ Սվարանցում կառուցվող տների ջերմամեկուսացման աշխատանքների համաֆինանսավորման և ընտանիքների համար մեղվափեթակների ձեռքբերման նպատակով։
Սվարանց համայնքը գտնվում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի կազմում գտնվող «Զանգեզուր» արգելավայրի հարևանությամբ և CNF-ի աջակցությունն ուղղվում է համայնքում կայուն և շրջակա միջավայրի համար անվտանգ զարգացմանը նպաստելուն։ Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրեգ Բեդյանը:
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել