HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում՝ անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter