HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Շրջանային» մասնաճյուղը

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան 37 հասցեում գտնվող «Շրջանային» մասնաճյուղը։ Մասնաճյուղի վերաբացման արարողությանը մասնակցել են բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ։ Մասնաճյուղը պատրաստ է սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ տրամադրելով ավանդական և նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։

 

Ֆասթ Բանկի «Շրջանային» մասնաճյուղի կառավարիչ Արա Վարդանյանն ասել է․ «Այս մասնաճյուղը տարբերվում է Բանկի բոլոր մնացած մասնաճյուղերից, քանի որ հենց այստեղ է սկսվել Ֆասթի պատմությունը։ Շրջանային մասնաճյուղը Ֆասթի առաջին մասնաճյուղն է, որը բացվել է 1994 թվականի ապրիլի 1-ին։ Այս հասցեն ոչ միայն հիշեցնում է մեր անցած ճանապարհի մասին, այլև արդեն երեք տասնամյակ ծառայում է որպես մեր արժեքների խորհրդանիշը»։ 

Նոր մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման տերմինալներով, արագ սպասարկման գոտիով և անհատական ֆինանսական խորհրդատվություն ստանալու հնարավորությամբ։ Հաճախորդներին հասանելի են բանկի բոլոր հիմնական ծառայությունները՝ ընթացիկ հաշիվներ, ավանդներ, վարկեր, գումարային փոխանցումներ և այլն։  

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter