
Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը
Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա 1993-2006 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր, 2006-2021 թթ․՝ ՀՀ ԳԱԱ նախագահ:
Նրա մշակած ալիքատարային քվանտային ուժեղարարը PATAM-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայնությունը մեծացրել է 14 անգամ, որը հնարավորություն է տվել հետազոտելու տիեզերական մի շարք աղբյուրների ռադիոճառագայթումը:
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում նրա ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Природа» և «Океан» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել