
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել