«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը կղզի՞ է գնել Կիպրոսում
Լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Կիպրոսում մի կղզի է գնել, իսկ այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով: Բայց դա չի խանգարում, որ Քոչարյանի ընտանիքի անդամներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հունաստանում: Ավելին, էքս նախագահի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, վերջերս Կիպրոսում մասնակցում էր համերգների:
«Ժողովուրդ»-ը փորձեց կղզի գնելու վերաբերյալ տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ, «Ժողովուորդ»-ի հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել