
Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ազգային ժողովից հայտնում են, որ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
«Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը: Քննարկվել են նաեւ երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել