HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հավաքագրել է ազատազրկված կանանց կողմից բարձրացված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ:  Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական  վաղաժամկետ ազատմանը, առողջության  պահպանման իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը, զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող  հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter