HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էլեկտրականության մատակարարում՝ գեներատորի միջոցով. Արևաշատ գյուղում լույս չկա

Փարաքար համայնքի Արևաշատ գյուղը հոսանքազրկված է։ Թիվ 14/02 ընտրատեղամասը էլեկտրաէներգիայով ապահովում է հեղուկ վառելիքով աշխատող գեներատորը։

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Պետրոսյանը «Հետքին» ասաց, որ ընտրական գործընթացը չի ընդհատվել։ 30 րոպեի ընթացքում տարածքը գեներատորի միջոցով ապահովվել է էլեկտրականությամբ։ Այդ ընթացքում «մատնահետք կարդացող» սարքերն աշխատել են իրենց մարտկոցների հաշվին։ Չի աշխատել միայն քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկը։

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում այսօր անցկացվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter