HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջուլֆալակյանները դարձան օլիմպիական մրցանակակիրների հայաստանյան երրորդ ընտանիքը

Այն բանից հետո, երբ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Ջուլֆալակյանները պատմության մեւ մտան իբրեւ օլիմպիական մրցանակակիրների Հայաստանի երրորդ ընտանիք:

Առաջինը Ազարյանների ընտանիքն է. մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը 1956-ի Մելբուռնի 16-րդ խաղերում 2 ոսկի էր նվաճել, իսկ 1960-ին՝ Հռոմի 17-րդ խաղերում, 1-ական ոսկի եւ արծաթ: Նրա որդին՝ Էդուարդը, 1980-ի մոսկովյան 22-րդ խաղերում ոսկի նվաճեց: Ազարյանների ընտանիքն առայժմ անգերազանցելի է իր նվաճած մեդալների որակով ու քանակով: 

Երկրորդը Միլիտոսյանների ընտանիքն է: 1976-ի Մոնրեալի 21-րդ խաղերում ծանրորդ Վարդան Միլիտոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: 1988-ին՝ Սեուլի 24-րդ խաղերում, նրա եղբորորդին՝ Իսրայելը, նվաճեց նույն գույնի մեդալ: Իսկ արդեն 1992-ի Բարսելոնի 25-րդ խաղերում Իսրայել Միլիտոսյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: 

Ինչպես ասվեց, երրորդ օլիմպիական ընտանիքը Ջուլֆալակյաններն են: 1988-ի խաղերում Լեւոն Ջուլֆալակյանը դարձավ լավագույնը իր քաշային կարգի ըմբիշների մեջ: Այդ ժամանակ նրա որդին 1 տարեկան էր: 24 տարի անց արդեն Արսենը կանգնեց օլիմպիական հարթակին՝ դառնալով արծաթե մեդալակիր: Սակայն սա կարծես թե վերջը չէ, ու Ջուլֆալակյանների ընտանիքում մեդալներ թերեւս դեռ կլինեն:

Օլիմպիական տիտղոսակիր ընտանիք դառնալու հնարավորություններ ունեն ծանրորդներ Միրզոյաններն ու Վարդանյանները: Հոկսեն Միրզոյանն ու Յուրի Վարդանյանը արդեն դարձել են չեմպիոններ, հերթը նրանց զավակներինն է:  

Լուս.՝ london2012.com-ի

Մեկնաբանություններ (3)

Varduhi
Ցավոք Իսրայել Միլիտոսյանին արժանին չմատուցվեց, ինչպես շատերին: Շենգավիթ համայնքի թաղապետի թեկնածությունը առաջադրելու համար նրան անգամ ԾԵԾԻ ենթարկեցին նույն աթոռի համար կռվողները: Բայց ով արձագանքեց???????????????????????????????
ARAMAYIS SAHAKYAN
ARSEN JULFAJAKYANIN Du haxtetsir mer daravor vosoxin, Bayts zijetsir hin barekam rus soxin!!!
STS
Մեր ազգի նկարագիրն է Վարդուհի. Երբ մեկը լսելի է դրաձնում ամբողջ ազգի անունը, մի պահ կարծես ծափահարություններ են լինում նրա հասցեին, բայց հետո, երբ դա հնանում է, ու պետք է ազգը կանգնի նրա կողքին, անիմաստ է սպասել դրան: Չէ որ հարգանքին հանդիման 2 կգ հավի բուդ է, կամ չաշխատող հեռախոսաքարտեր կամ անինքնասիրություն................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter