
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Մայրաքաղաքում մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել