HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:

Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին:

Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter