HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է չրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։

«Մասնավորապես՝

- արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից,

- հատակի և պատերի մակերևույթները հեշտորեն չեն լվացվել, անհրաժեշտության դեպքում հնարավոր չեն ախտահանվել և պատշաճ ձևով ցամաքեցվել։

Չրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter