
Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր գործատուներին հնարավորության դեպքում փետրվարի 21-ին աշխատանքը կազմակերպել հեռավար
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր գործատուներին փետրվարի 21-ին աշխատանքը հնարավորության դեպքում կազմակերպել հեռավար։
«Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել։ Վաղն սպասվում է ամենաառատ ձյան տեղումներով օր։ Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով»,- հայտնել է նա։
Ավինյանը նշել է, որ մանկապարտեզները կշարունակեն գործել, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։
Ավելի վաղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ վաղը դպրոցներում դասերը կչեղարկվեն՝ հետագայում լրացնելու պայմանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել