HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր