Ծառը փտած է եղել
Առավոտյան «Հետք» զանգահարող բնակիչ Մարիամ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Շիրազի 48 շենքի մոտ հսկա ծառ են կտրել: ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ահազանգի հիման վրա իրենց տեսուչներն այցելել են վերոնշյալ տարածք և պարզել, որ ծառը կտրել են Աջափնյակի թաղապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները, քանի որ այն փտած է եղել: Կտրված ծառը թաղապետարանի աշխատակիցները տեղափոխել են պահեստավորման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել