HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից: Այս մասին նշվում է ԿԲ հաղորդագրությունում։

«Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ապահովագրական գործակալներ և առաջարկում են հեռավար տարբերակով կնքել ԱՊՊԱ պայմանագրեր: Նշվածի արդյունքում քաղաքացիներից խաբեությամբ կորզվում են գումարներ՝ առանց ապահովագրական պայմանագրեր կնքելու: Որոշ դեպքերում զեղծարարները սպառողներին տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր, որոնք կնքված են խոստացվածից ավելի կարճ ժամկետով:

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների կողմից առաջարկվող ծառայություններից:

Տեղեկացնում ենք, որ անվտանգ կերպով առցանց ապահովագրական պայմանագրեր հնարավոր է կնքել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական կայքէջերի, հեռահար բանկային սպասարկման հավելվածների (մոբայլ բանկինգ), ինչպես նաև «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» ստեղծած համակարգի միջոցով՝ այցելելով aswa.am կայքէջ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝
https://www.cba.am/am/SitePages/fscfoinsuranceorganizations.aspx  https://www.cba.am/am/SitePages/fscfoinsuranceagents.aspx  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter