HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Ասրյանը պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը

ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։ Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։

Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter