HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Ըստ կառավարության հաղորդագրության, հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:

Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվայնացման օրակարգի իրականացմանը:

Լուսանկարը՝ Կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter