HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Քննարկվել են, մասնավորապես, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը, որի համար երկու բարեկամ երկրներում առկա են բոլոր նախադրյալները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter