HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական մի քանի հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Լոռու մարզում նա եղել է Վանաձորի N 9 դպրոցում և դիտարկել դպրոցի մարզադահլիճի կառուցման ծրագրի ընթացքը, որն ավարտական փուլում է։

Հաջորդ կանգառը Սպիտակում էր։ Ավարտական փուլում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Սպիտակի մանկապարտեզը կունենա ժամանակակից, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, ապահովված կլինի ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։

Կոմիտեի ղեկավարը Սպիտակ քաղաքում դիտարկել է նաև բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը, վերջին այցից հետո կատարված աշխատանքների ծավալը և որակը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ 

Արագածոտնի մարզում կոմիտեի նախագահը հետևել է Ալագյազի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ, մետաղական կոնստրուկցիաներով մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ 

Եղիազար Վարդանյանը կապալառու կազմակերպությունների և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերի իրագործման տեմպերը և հայտնել կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ընթացքում ի հայտ եկող հարցերի սեղմ ժամկետում համատեղ կարգավորմանը։ Նա կարևորել է աշխատանքների բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարումը, իսկ ավարտվող ծրագրերի դեպքում՝ վերջին աշխատանքները կրկնակի պատասխանատվությամբ կատարելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter