HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 01:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ Մ, ծնված 1996 թ) և «Nissan» (վարորդ՝ Ա Ա) մակնիշների ավտոմեքենաները այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա Ա-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից վերջինս և ուղևոր Խ Խ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter