HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ընդգծել երկու երկրների միջև գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական, մշակութային և տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացին։

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Սոբհանին ընդգծել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ ուղղված երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչը հարիր է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակին»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter