HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ քննարկվել են քաղաքին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: 
***
«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:  «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։
***
Ամբողջությամբ ավարտվել է «Արաբկիր» առողջության կենտրոնի հիմնանորոգումը: Քաղաքացիների բուժսպասարկումն արդեն իրականացվում է արդիականացված պայմաններում: Կենտրոնն ապահովված է նաև  նոր գույքով ու ժամանակակից բուժսարքավորումներով:
***
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ  համակարգով, տեղադրվել են նստարաններ: 
***
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:
***
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այս համապարփակ նախագիծն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter