
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ ձերբակալվել են՝ չնշելով, թե ինչու։
«Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-գրված է հրապարակման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել