HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:

Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter