
Ինչ կստանան հայտարարատու ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագրման դեպքում
Եթե տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առողջապահության կամ կրթության գծով կատարել են որոշակի սոցիալական ծախսեր, ապա նրանք անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն են ունենում ստանալու փոխհատուցում իրենց կողմից կատարված ծախսերի դիմաց: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարությունը։
«Առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50 հազար դրամ է, իսկ կրթության գծով՝ 100 հազար դրամ: Ընդ որում, սոցիալական ծախսերի այս համակարգից հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն հայտարարատու ֆիզիկական անձինք, այլ նաև վերջիններիս ընտանիքի անդամները:
Հավելենք, որ քաղաքացիների և վերջիններիս ընտանիքի անդամների համար նշված ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում:
Տես նաև՝
- Պարտադի՞ր է հայտարարագրել անձնական անկանխիկ փոխանցումները
- Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
- Ո՞ր եկամուտները կհարկվեն համընդհանուր հայտարարագրման ժամանակ
- Մինչև 300 հազար դրամ անկանխիկ փոխանցումները հայտարարագրել պետք չէ. ՊԵԿ-ի նոր որոշումը
Մեկնաբանել