HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամսոն Մարտիրոսյան

«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը շոկային է». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է երեկ Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին:

«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը շոկային է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա։

Հրդեհը բռնկվել է երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 03:27-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 76 մարդ, ևս 51-ը վիրավորվել է։ Զոհերի մեծ մասը ծխից շնչահեղձ է եղել: Հետաքննության շրջանակներում ինը մարդ է բերման ենթարկվել։ 

Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների՝ հրդեհի պահին 12-հարկանի հյուրանոցում գրանցված է եղել 238 հյուր։

Լուսանկարը՝ AP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր