
Փետրվարի 11-ին Երևանի ավագանին կքննարկի տրանսպորտի սակագների վերանայման հնարավորությունները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քննարկման են դնելու տրանսպորտի սակագների կիրառման վերանայման հնարավորությունները։
Նախատեսվում է վերանայել հետևյալ փաթեթները՝
- 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
- 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
- 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
- 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝
- 30 օր - 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
- 90 օր -24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
- 365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։
Քաղաքապետի խոսքով ՝ Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն։
Բոլոր տոմսային փաթեթներին կարող եք ծանոթանալ http://transport.yerevan.am կայքում, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել