HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մինչև 300 հազար դրամ անկանխիկ փոխանցումները հայտարարագրել պետք չէ. ՊԵԿ-ի նոր որոշումը

 Նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Նման որոշում է ընդունել Պետական եկամուտների կոմիտեն։

300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե՝  նմանատիպ գործարքների հանրագումարին։ 

Սա նշանակում է, որ օրինակ՝ եթե քաղաքացին իր ընկերոջը անկանխիկ փոխանցում է կատարում և եթե դա 300 հազար դրամից պակաս է, այն հայտարարագրել պետք չէ։ 

Ընդ որում՝ եթե այս գործարքներից յուրաքանչյուրը 300-ից ավելի է լինում, պետք է հայտարարագրել, բայց այն չի հարկվում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում բոլոր գրանցված աշխատողները մինչև 2025-ի մայիսի 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն՝ 2024 թվականին իրենց ստացած եկամուտների համար։

Տես նաև՝



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter