HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (Ուշիի ոլորաններ) բախվել են «Howo» մակնիշի բետոնամղիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․)  և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․ )․ «Mercedes-Benz»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ․ Հ․-ն տեղում մահացել են: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին ու ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter