HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու առողջությունը․ էկոնոմիկայի փոխնախարար

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները»,- այս մասին, ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:

«Զեկուցողի տեղեկացմամբ մեր երկրում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված Վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչն ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության ու որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում:

Վերոնշյալ դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:

«Միաժամանակ անհրաժեշտ է օրենքի 9-րդ հոդվածում կատարել լրացում, այն է` տեղական արտադրության սպանդանոցային ծագման հումքի եւ մթերքի ստացման ժամանակ սահմանել կարգավորում նաեւ կենդանու բուծման երկրի մասին, քանի որ ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել` կենդանին ո՞ր երկրում է բուծվել, տեղակա՞ն արտադրությամբ, թե` ներմուծված կենդանուց է ստացվել»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաեւ որոշ իրավական ակտերում, որոնցով կարագավորվում են սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի հետ կապված հարաբերությունները:

Հարակից զեկուցող, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 21-ի` ԱԺ նիստում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter